«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Ինչն է միավորում Հայաստանի պաշտպանության նախարարին ու Ռամզան Կադիրովին»

«Ինչն է միավորում Հայաստանի պաշտպանության նախարարին ու Ռամզան Կադիրովին»
15.02.2013 | 15:53

Վերջին շրջանում անձրևից հետո աջ ու ձախ ծիկրակող սնկերի նման շատացել են ամենատարբեր բովանդակության և գույնի ակադեմիաները։ Օրերս նման, այսպես կոչված, ակադեմիաներից մեկին է անդրադարձել պաշտոնական Մոսկվային մոտ համարվող «Regnum.ru»-ն` «Ինչն է միավորում Հայաստանի պաշտպանության նախարարին ու Ռամզան Կադիրովին» վերտառությամբ լուրում։
«Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանը դարձավ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Անդամության շնորհագրի հանձնման արարողությունը կազմակերպության Հայաստանի մասնաճյուղում տեղի ունեցավ փետրվարի 9-ին` ռազմական ինստիտուտում։- Ինչպես հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալության թղթակիցը,- ակադեմիայի անդամ դառնալն այդ օրը միակ անակնկալը չէր Կարապետյանի համար։ Միջոցառման ընթացքում նրան հանձնվեց մի վկայագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտը» հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի «վարկածով 2012 թ. լավագույն ռազմական գործիչն է ճանաչվել Հայաստանի ԶՈՒ գործունեության կազմակերպման, նրանց զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և այլ ծառայությունների համար։
Նշենք,- փաստում է «Regnum.ru»-ն,- որ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիան ակադեմիա էլ չէ, այն նույնիսկ պետական հաստատություն չէ։ Այսպես է կոչվում մի հասարակական կազմակերպություն, որի մեջ մտնում են կամ մտել են բավական կասկածելի կենսագրություն ունեցող շատ անհատներ։ Մասնավորապես, այդ կազմակերպության իսկական անդամ է եղել տխրահռչակ Գրիգորի Գրաբովոյը, մինչև օրս էլ իսկական անդամ են Պյոտր Գարյաևը (Գրաբովոյի զինակիցը, վայ-գիտնական, շառլատան), Նիկոլայ Լևաշովը (բախտագուշակ, հեքիմ, վայ-գիտնական) և ուրիշներ։ «Ակադեմիայի» իսկական անդամ է նաև «ջրի ֆիլտրի» տխրահռչակ գյուտարար Վիկտոր Պետրիկը։
Հատկանշական է, որ այդ «ակադեմիայի» պատվավոր անդամ է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դրա հայկական մասնաճյուղի անդամ է»։


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ